211652_close_icon
views-count1190 դիտում article-date 16:34 06-03-2014

Վենեսուելան խզում է Պանամայի հետ դիվանագիտական հարաբերությունները

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ Պանամայի հետ խզում է դիվանագիտական հարաբերությունները և երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերը։ Այս մասին հայտնում է BBC֊ն։ Նախկին նախագահ Ուգո Չավեսի մահվան տարելիցի միջոցառման ժամանակ Մադուրոն Պանամային մեղադրել է Վենեսուելայի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ։ «Մենք ներխուժում չենք հանդուրժի, քանզի մեր միջազգային քաղաքականությունը խաղաղության, համագործակցության, հարգանքի քաղաքականություն է»,֊ հայտարարել է Մադուրոն։ Պանամայի նախագահ Ռիկարդո Մատինելին ի պատասխան ասել է, որ զարմացած է Վենեսուելայի դիվանագիտական հարաբերությունների խզման որոշմամբ։ Ըստ նրա խոսքերի, Պանաման փորձել է օգնել երկրին խաղաղության հասնել, հայտնում է France Presse-ը։

Նմանատիպ նյութեր