211652_close_icon

Օբաման և Օլանդը քննարկել են Ուկրաինայի իրադրությունը

views-count1684 դիտում article-date 23:45 08-03-2014
ԱՄՆ֊ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ Զրույցի ընթացքում Օլանդը հայտարարել է, որ եթե ՌԴ֊ն ի վիճակի չլինի հարթել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ապա դրա դեմ նոր միջոցներ կկիրառվեն, ընդգծում է գործակալությունը։ Նախագահները նաև քննարկել են պետություն միջազգային դիտորդներ ուղարկելու անհաժեշտության մասին։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիան ռուս գործարարների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում։

Նմանատիպ նյութեր