1883 դիտում
13:48 10-03-2014
Կուրտուան մտադիր է իր կարիերան շարունակել «Ռեալ»-ում
Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Կուրտուան «Ատլետիկո»-ի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
Հավելենք, որ Բելգիայի հավաքականի դարպասպահի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսի»-ին, և «Ատլետիկո»-ի գույները բելգիացի դարպասապահը պաշտպանում է վարձակալական հիմունքներով: Վերջերս «Ատլետիկո»-ն Կուրտուայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար առաջարկ էր կատարել «Չելսի»-ին, սակայն այն մերժվել էր անգլիական ակումբի կողմից: Այդ իրավիճակից մտադիր է օգտվել «Ռեալ»-ը և ձեռք բերել տաղադնավոր դարպասապահին: Կուրտուայի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2016 թվականը:
Նմանատիպ նյութեր
1209 դիտում
16:33 05-12-2014
«Ռեալ»-ի նախկին կիսապաշտպանը կարող է իր կարիերան շարունակել «Վերդեր»-ում
1007 դիտում
20:34 19-09-2014
Հունտելարը մտադիր է իր կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում
6458 դիտում
22:04 28-12-2017
Կուրտուան ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»
Այս բաժնից
1471 դիտում
19:33 13-10-2024
Էդուարդ Սպերցյանն ապաքինվել է և կարող է մասնակցել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղին
1861 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1759 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը