211652_close_icon
views-count1273 դիտում article-date 12:35 11-03-2014

Հանձնել է հանգուցյալ ամուսնուն պատկանող որսորդական հրացանը

Մարտի 9-ին, ժամը 17.45-ին, Տավուշի մարզի Գոշ համայնքի ղեկավարից ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի բնակչուհի, 1937 թ. ծնված Հասմիկ Մ.-ն բնակարանի նկուղից գտել է հանգուցյալ ամուսնուն պատկանող որսորդական հրացանը: Մեկնած օպերատիվ խմբին Հասմիկ Մ.-ն ներկայացրել է 16 մմ տրամաչափի կարճեցված մեկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր