211652_close_icon
views-count2148 դիտում article-date 11:59 11-03-2014

Եվրոպան սառեցրել է ՌԴ֊ի հետ «Հարավային գազային միջանցք» նախագիծը

ԵՄ֊ը կանգնեցրել է Ռուսաստանի հետ «Южный поток» գազատար խողովակի շինարարության բանակցությունները։ Այս մասին Die Welt թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը։ Նա հաստատել է, որ ներկայումս Եվրոպան գազի մատակարարման դժվարություններ չունի, առավել ևս, երբ արդեն գարուն է։ Եվրոպայի համար առավել կարևոր է Ղրիմից ռուսական զորքի դուրսբերման դիվանագիտական որոշումը։ Եվրահանձնակատարը հաստատել է ԱՄՆ֊ի և Արևմուտքի անդամ երկրների կողմից ռուս պաշտոնյաների և գործարարների դեմ պարտադրված վիզային և ֆինանսական պատժամիջոցները, սակայն հավելել է, որ դրանք չպետք է խստացված լինեն։ «Տարիների ընթացքում կառուցված տնտեսական կապերի ամբողջական խզումը սխալ կլիներ։ Դրանք մեծ կարևորություն ունեն Եվրոպայի և Ռուսաստանի տնտեսության և աշխատանքային շուկաների համար»,֊ հայտարարել է Էթինգերը։

Նմանատիպ նյութեր