211652_close_icon
views-count3197 դիտում article-date 09:51 12-03-2014

«Նե» ամսագրի գլխավոր խմբագիրը՝ Արմեն Ամիրյանի հարազատ քույրը, բոլորին «քաշել» և անհետացել է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Նե» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանը, որը Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հարազատ քույրն է, անհետացել է։ Մոտ երկու տարի է, ինչ ամսագիրը լույս չի տեսել։ Խմբագիրը հեռախոսազանգերին չի պատասխանում։ Նրա խմբագրությունը, որն Արշակունյաց 2 հասցեում է. Մամուլի շենքի երրորդ հարկում, փակ է, դռները վաղուց ոչ ոք չի բացել։ Մամուլի շենքի պահակներն այցելուներին բացատրում են, որ Անահիտ Ամիրյանը վաղուց չի երևացել։ Այցելուները շատ են։ Բանն այն է, որ անհետանալուց առաջ Անահիտ Ամիրյանը պարտքով գումարներ է վերցրել բազմաթիվ մարդկանցից, որոնք այժմ ամբողջ քաղաքով մեկ Անահիտին են փնտրում։ Նրանք մտավախություն ունեն, որ հմայիչ «խմբագրուհին» պարզապես քցել է իրենց, սակայն, դատական քաշքշուկից խուսափելով, դեռևս աղմուկ չեն բարձրացնում։ Մեր տեղեկություններով, Անահիտ Ամիրյանի պարտատերերը տասից ավելի են։ Նրանց շրջանում մտավախություն կա, որ «Նե»-ի խմբագիրն առհասարակ Հայաստանում չէ, որ նա մեկնել է ԱՄՆ՝ իր որդու մոտ։ Նրանք գումարներ են տվել Անահիտ Ամիրյանին, ճանաչելով նրան որպես գործարար կին և վստահ լինելով, որ կվերադարձնի փողերը, սակայն Անահիտը բոլորին «քաշել» է և անհետացել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր