1890 դիտում
12:33 12-03-2014
Ջրատարի վթարի պատճառով Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Շենգավիթ վարչական շրջաններում և Արարատի մարզում ջրամատակարարումը դադարեցվել է
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, «Գառնի-Երևան» ջրատարի վթարի հետ կապված, ս.թ. մարտի 12-ին ժամը 11.00-ից դադարեցվել է հետևյալ տարածքների՝
-Կենտրոն վարչական շրջանի Օստրովսկու, Սևանի, Ծխախոտագործների, Ծատուրյան, Սարյան, Լեոյի, Եկմալյան, Փարպեցու փողոցների և նրբանցքների, Տիգրան Մեծի պողոտայի 12-80, Նար-Դոսի 1-40, Քրիստափորի 1-15, Խորենացու 28-ից բարձր համարների, Պուշկինի 10-72, Թումանյան 29-41, Պարոնյան 1-15, Մաշտոցի 3-9, 17-37, Բուզանդի 87-101, Տերյան 1-25, Ամիրյան 18-ից բարձր, Արամի 60-ից բարձր, Կողբացու 27-ից բարձր համարների ու հարակից տարածքների,
-Էրեբունի վարչական շրջանի բացառությամբ` Արցախի պողոտայի,
-Նուբարաշեն վարչական շրջանի,
-Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների:
-Շենգավիթ վարչական շրջանի Գ.Նժդեհի, Արշակունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյան, Մայիսի 9-ի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների, Մհեր Մկրտչյան, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի փողոցի նրբանցքի, Չեխովի 1-21, Բագրատունյաց 41-ից բարձր, Մխչյան, Ներքին Շենգավիթի 1-ին, 2-րդ փողոցների և հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և հավաստիացնում, որ արվում է հնարավորինս ջրատարի շուտափույթ վերագործարկման նպատակով:
Նմանատիպ նյութեր
6031 դիտում
12:02 07-11-2017
«Նովոսելցովո» մայր ջրատարի վթարի հետևանքով դադարեցվել է Լոռու մարզի մի շարք համայնքների ջրամատակարարումը
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին