211652_close_icon
views-count3167 դիտում article-date 18:13 12-03-2014

Կեղծանունով հանդես եկողներին ճանապարհ չտալը ճիշտ է. Վահե Ղազարյան

Վահե Ղազարյանը Facebook-ի իր էջում գրում է. «Կեղծանունով վիրավորական տեքստերի հրապարակումը նման է պատի ծակից անսպասելի կրակոցի, կամ անանուն ահաբեկչության: Իհարկե լավ կլիներ, որ մարդն ընդհանրապես չհայհոյեր իր տեսակին, բայց եթե դա անում է, ապա թող տղամարդավարի անի՝ երես առ երես, ճակատ առ ճակատ: Կեղծանունով վիրավորելու պրակտիկան տպավորություն է ստեղծում, թե հասարակության մեջ փոքրոգի վախկոտները շատ են, իսկ թիրախներն՝ ամենազոր: Իրականում ամենազոր մարդիկ չկան, իսկ վախկոտների առատությունը վիրավորական է հասարակության համար: Նրանք իրենց երևակայում են կռվող կողմ և թշնամի են ընտրում հասարակական դիրք ունեցողին, որպեսզի իրենց ողորմելի գոյությունը ինչ-որ չափով արադարացնեն: Ճիշտ է, թշնամին երբեմն օգնում է մտածել անվտանգության մասին, չմեծամտանալ, չգերագնահատել հնարավորությունները, սակայն եթե նա աներևույթ ու վախկոտ է, ընդամենը օդ է պղտորում: Կեղծանունը լայնորեն կիրառվում էին միջնադարում, երբ ամեն ինչ կառուցված էր հեղինակությունների վրա: Ներկա ժողովրդավարական երկրներում բոլորը հավասար են և սոցիալական հարաբերությունները բաց են ու թափանցիկ: Այդ թափանցիկության շնորհիվ ձևավորվում է փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչը երկրի ամրության գրավականն է: Այնպես որ, կեղծանունով հանդես եկողներին ճանապարհ չտալը ճիշտ է և՛ մարդկային, և՛ սոցիալական, և՛ մշակութային տեսանկյուններից»:

Նմանատիպ նյութեր