1863 դիտում
01:37 13-03-2014
«Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում են. տեսանյութ
Հայտնի դարձան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ փուլի ևս երկու մասնակինցների անուններ: «Բավարիա»-ին և «Ատլետիկո»-ին միացան նաև «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն:
1/8 եզրափակիչ փուլի պատասխան խաղում կատալոնյան ակումբը «Կամպ Նոու» մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթի»-ին: «Բարսելոնա»-ն երկու խաղերի արդյունքում անգլիական ակումբի նկատմամբ առավելության հասավ ընդհանուր 4:1 հաշվով և նվաճեց 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր:
Խաղային օրվա մյուս խաղում ՊՍԺ-ն կրկին հաղթեց Լևերկուզենի «Բայեր»-ին: Ի տարբերություն առաջին խաղի, այս անգամ գրանցվեց ֆուտբոլային հաշիվը: Լորան Բլանի թիմը գերմանական ակումբին հաղթեց 2:1 հաշվով և առանց բարդության դուրս եկավ հաջորդ փուլ: Հիշեցնենք, որ այս թիմերի առաջին խաղը ավարտվել էր ֆրանսիական ակումբի 4:0 հաշվով հաղթանակով:
[b]«Բարսելոնա»[/b] - «Մանչեսթեր Սիթի»`2:1
Գոլ` Մեսսի 67', Ալվեշ 92' – Կոմպանի 89'
Հեռացում` Սաբալետա 78'
[b]ՊՍԺ[/b] - «Բայեր»`2:1
Գոլեր` Մարիկնյոս 13', Լավեսսի 53' – Սեմ 6'
Չիրացրած 11 մետրանոց` Ռոլֆես («Բայեր») 28’
Հեռացում` Էմրե Ջան(«Բայեր») 68'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1857 դիտում
01:45 12-03-2014
«Բավարիա»-ն և «Ատլետիկո»-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում են. տեսանյութ
2305 դիտում
01:36 19-03-2014
Մադրիդի «Ռեալ»-ն ու «Չելսի»-ն Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում են. տեսանյութ
3942 դիտում
00:38 01-05-2014
Չեմպիոնների լիգայի եզրափակիչում` «Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ». տեսանյութ
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում