1670 դիտում
18:23 13-03-2014
Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը՝ «Եվրոպա Նոստրա»-ի` 7 առավել վտանգված հուշարձանների ցանկում
Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության եվրոպական առաջատար կազմակերպությունը և Եվրոպական ներդրումային բանկի ինստիտուտը հայտարարեցին 2014 թ. «7 առավել վտանգված» ծրագրում ընդգրկված 11 հուշարձանների և տեսարժան վայրերի նախնական ցանկը (ընտրված հուշարձանների բարձր որակի նկարները կարող եք դիտել [url=http://www.flickr.com/photos/europanostra/sets/72157641699613565/]այստեղ[/url]): Միջազգային հանձնաժողովի փորձագետների կողմից ընտրված վտանգված հուշարձանների անհետացման ցանկում է նաև ՀՀ Լոռու մարզի Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր վանքը:
Եվրոպա Նոստրայի «7 առավել վտանգված» ծրագիրը մեկնարկել է 2012 թ. հունվարին, որի հիմնական նպատակներից էր միևնույն գաղափարի շուրջ միավորել մասնավոր և պետական մի շարք կազմակերպությունների` բացահայտելու ժառանգության պահպանության համար ֆինանսական նոր աղբյուրներ:
2013 թ. Հայաստանը «7 առավել վտանգված» ծրագրին ներկայացրեց Արագածոտնի մարզի Սբ Պողոս-Պետրոս եկեղեցու հայտը, որն էլ մասնակից 21 երկրներից ու ներկայացված 40 հայտերից ընգրկվել էր ծրագրի նախնական ցանկում (14 կոթող): Այնուամենայնիվ, յոթնյակում տեղ գտավ Մարդինի (Արևմտյան Հայաստան, Դիարբեքիրի վիլայեթ, այժմ` Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը) Սբ Գևորգ հայկական եկեղեցին` ներկայացված Թուրքիայի կողմից:
Վերջնական յոթնյակի ընտրությունից հետո Եվրոպա Նոստրայի» ժառանգության փորձագետներից, կազմակերպության անդամներից, ինչպես նաև ֆինանսական ու տեխնիկական մասնագետներից բաղկացած թիմն այցեր է կատարում բոլոր 7 ընտրված վայրերով, որտեղ տեղի մասնագետների հետ միասին անցկացվում են ուսումնասիրություններ և մշակվում են կոթողները փրկելու նախագծեր:
Նմանատիպ նյութեր
5229 դիտում
21:24 10-12-2019
Խորանաշատ վանքը և կարասը հայտնվել է «Եվրոպա Նոստրա» 7 ամենավտանգված հուշարձան 2020-ի նախնական ցանկում
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»