211652_close_icon
views-count1532 դիտում article-date 09:50 14-03-2014

Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպելու է Ծառուկյանին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հրաշալի քառյակի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր իր նստավայրում կհյուրընկալի «Ժառանգության» պատվիրակությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Թեև երեկ «Ժառանգության» անդամները հստակ չէին ասում՝ անձամբ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է հանդիպմանը, թե՞ ոչ: Ճանաչելով «Ժառանգության» առաջնորդին, կարելի է ասել, որ մինչ հանդիպման բուն պահը ոչ ոք, անգամ ինքը հաստատ չի իմանալու դա: Այսօր նախատեսված էր նրա ասուլիսը, որի մասին Հովհաննիսյանը խոստացել էր դեռևս փետրվարի 19-ին, «Անի» հյուրանոցում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ, սակայն երեկ տեղեկացանք, որ այն հետաձգվել է: Պաշտոնական բացատրությունն այն է, որ ուրբաթ օրը Ազգային ժողովում բրիֆինգների օր է, և նպատակահարմար չէ այդ օրն ասուլիս անել: Սակայն ակնհայտ է, որ խնդիրը Ծառուկյանի հետ հանդիպումն է, որից առաջ Րաֆֆին չի ցանկացել խոսել: Այ, հանդիպումից հետո հաստատ ասելիք կկուտակվի, և լրագրողների հետ շփումը իմաստ կստանա»:

Նմանատիպ նյութեր