211652_close_icon
views-count12152 դիտում article-date 11:52 14-03-2014

Հանրապետական հիվանդանոցում մահացավ Մրգաշատ գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից վիրավորված 23-ամյա երիտասարդը

Այսօր՝ մարտի 14-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հողին է հանձնվելու նշված գյուղի բնակիչ, 23-ամյա Սուրեն Գալստյանի աճյունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր Արմավիրի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում: Ս. Գալստյանը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 11-ին՝ Մրգաշատ գյուղում գործող «Վովա և Սամսոն» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Ջանֆիդա գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Վարդանյանին պատկանող «Գազ 24» մակնիշի 34 ՍԼ 346 համարանիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ տեղի ունեցած պայթյունից վիրավորվելու պատճառով: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/1403111540581/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 11-ին՝ Ժամը 14:40-ի սահմաններում, Մրգաշատ գյուղի գազալցակայանում «Գազ 2410» մակնիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով ավտոմեքենան ամբողջովին վնասվել էր՝ վերածվելով մետաղի ջարդոնի: Նշված բժշկական կենտրոնից ֆոտոլրագրողին հայտնել էին, որ վիրավորին շտապ տեղափոխել են Երևան: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր