211652_close_icon
views-count1429 դիտում article-date 01:29 15-03-2014

Բունդեսլիգա.«Շալկե 04»-ը հաղթեց «Աուգսբուրգ»-ին բարձրացավ 3-րդ տեղ. տեսանյութ

Բունդեսլիգայի 25-րդ տուրի մեկնարկային խաղը կայացավ Աուգսբուրգում, որտեղ տեղի համանուն թիմը հյուրընկալեց 4-րդ տեղով ընթացող «Շալկե 04»-ին: Հանդիպումը հաջող սկսեցին տանտերերը և արդեն 5-րդ րոպեին Տոբիաս Վերների գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ: Առաջին խաղակեսում բավարական ակումբը հաշիվը կրկնապատկելու մի քանի հիանալի շանս ստեղծեց, բայց չկարողացավ օգտվել դրանցից: Իսկ ահա «Շալկե 04»-ը առաջին խաղակեսում ունեցած իր բացառիկ գոլային պահերից մեկը հիանալի իրացրեց: Հաշիվը վերականգնեց Կլաս-Յան Հունտելաարը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հոլանդացի ռմբարկուն դարձավ դուբլի հեղինակ և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը: Հատկանշական է, որ վերջին երկու խաղում Հունտելաարը խփեց իր 5-րդ գոլը: Արդյունքում գելզենկիրխենյան ակումբը վաստակեց 47 միավոր և շրջանցեց 3-րդ տեղը զբաղեցնող «Բայեր»-ին, որ վաղը հյուրընկալվելու է առաջատար «Բավարիա»-ին: «Աուգսբուրգ» - «Շալկե 04»`1:2 Գոլեր` Վերներ 5' – Հունտելաար 33', 49'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր