1749 դիտում
16:30 15-03-2014
Իր բաժակաճառը չլսելու պատճառով Արմավիրում տղամարդը դանակահարել է հարևանուհու որդու ընկերոջը
55-ամյա Շոթա Ալբերտի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր հարևանուհի Սուսաննա Ադամյանի տանը սեղանի շուրջ իր բաժակաճառը չլսելու պատճառով վիճաբանել է վերջինիս որդիներ Արմեն և Էդվարդ Կամոյի Ադամյանների, ինչպես նաև նրանց ընկեր Հայկ Ռուբիկի Դավթյանի, Դավիթ Գագիկի Դավթյանի հետ և իր ձեռքին եղած խոհանոցային դանակով հարվածել է Հ. Դավթյանի դեմքի շրջանին` նրա առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Շոթա Մարտիրոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 117հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան գործը ստացվել է մարտի 14-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
43100 դիտում
21:13 29-08-2016
Առեղծվածային դեպք Երևանում. դանակահարված տղամարդու կինը հայտնել է, որ ամուսնուն դանակահարել է հարևանուհու սիրեկանը
2470 դիտում
20:19 03-12-2014
37-ամյա տղամարդը դանակահարել է հոր հետ վիճած ընկերոջը
Այս բաժնից
793 դիտում
18:42 31-12-2024
Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
775 դիտում
18:29 31-12-2024
Արդիականացման և խորքային ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ ենք մտել․ Արփինե Սարգսյանի ամանորյա ուղերձը