211652_close_icon
views-count1652 դիտում article-date 19:41 15-03-2014

Մոսկվայում անցկացված երթի մասնակիցների թիվը հատել է 50,000-ի սահմանագիծը

Մոսկվայում այսօր կազմակերպված «Աշխարհի երթ» ակցիային միացել է 50,000 մարդ: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Երթը համարվել է վերջին ժամանակներում անցկացված ամենահզոր ցույցը: Միևնույն ժամանակ զուգահեռաբար անցկացվող և Ղրիմին աջակցող ռուսամետ ակցիան, որը կրում էր «Դեպի պատերազմ» խորագիրը, հավաքել է 10,000 մասնակից: Հակապատերազմյան երթի մասնակիցներն քայլել են Բուլվարով դեպի Սախարովի պողոտա: Երթի հիմնական կարգախոսը եղել է «Հանուն Ռուսաստանի և Ուկրաինայի՝ առանց Պուտինի»: Այն գլխավորել են Բորիս Նեմցովը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովը: Ակցիային մասնակցել են նաև երաժիշտ Անդրեյ Մակարևիչը և «Яблоко» կուսակցության նախագահ Սերգեյ Միտրոխինը: Նրանց մեջ է եղել նաև ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլյան: Ներկա պահին Նավալնին գտնվում է տնային կալանքի տակ:

Նմանատիպ նյութեր