2037 դիտում
15:59 17-03-2014
Անտանելի ամոթ է թուրք լինել. թուրք բանաստեղծ
«Paper Boats of Poetry» կայքը տպագրել է թուրք բանաստեղծ Սերքան Էնգինի` (Serkan Engin) «Անտանելի ամոթ է թուրք լինելը» խորագրով հոդվածը, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1571]Ermenihaber.am[/url]-ը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը` որոշ կրճատումներով.
«Իմ մայրը թուրք է, սակայն ես ինձ համարում եմ լազ, ինչպես իմ հոր նախնիները, քանի որ ես ամանչում եմ իմ մորական կողմից: Ես հրաժարվում եմ ինձ թուրք համարել, քանի որ իմ թուրք նախնիներն Օսմանյան կայսրության օրոք եղել են Ցեղասպանություն իրականացնողները: 1.500.000 հայեր դաժանորեն սպանվել են թուրքերի և քրդերի կողմից: Թուրքերը և քրդերը սպանել են իրենց հարևաններին, բռնաբարել փոքրիկ աղջիկներին, այրել ողջ երեխաներին և առևանգել նրանց գումարն ու ունեցվածքը: Հազարավոր ասորիներ նույնպես, ինչպես հայերը, իրենց հայրենիքում սպանվել են Օսմայնան կառավարության կողմից` Ցեղասպանության ժամանակ:
Սարսափելի Ցեղասպանություն է իրականացվել հայերի հանդեպ: Ես ընդունում եմ Հայոց ցեղասպանությունը որպես Թուրքիայի որդի և ամանչում եմ իմ մոր նախնիների պատճառով: Սա Թուրքիայի պատմության համար ամոթալի է, ինչպես նաև քուրդ ժողովրդի: Ես մարդկության անունից ներողություն եմ խնդրում բոլոր հայ զոհերից և խոնարհվում Ձեր ցավի առաջ, չնայած ես անձնապես մասնակցություն չեմ ունեցել բռնություններին:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1571]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1879 դիտում
15:18 09-09-2023
«Թուրք», «Ամոթ». զոհված զինծառայողների հարազատները սուլոցներով ուղեկցեցին ԿԳՄՍ նախարարին. news.am
3047 դիտում
09:43 30-03-2016
Արմեն Աշոտյանի ճաշակն անտանելի է նոր նախարարի համար. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1093 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը
1126 դիտում
20:59 17-12-2024
Բաքվում պահվող գերիների «դատավարության» մասով ՀՀ իշխանության արձագանքը բացակայում է․ Մեսրոպ Առաքելյան
1108 դիտում
20:02 17-12-2024
Մակրոնը Բայրուին երկու օր ժամանակ է տվել նախարարների նոր կաբինետ կազմելու համար