211652_close_icon
views-count2380 դիտում article-date 17:32 17-03-2014

Դեր Զորում սպանված հայերի ոսկորները, որպես արտադրական հումք, արտահանվել են Եվրոպա. թուրք գրող

Քըրքյաշարյանը մի ձայնագրություն է թողել, որում պատմում է 1924-1925 թթ. տեղի ունեցած դեպքի մասին, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=150]Ermenihaber.am[/url]-ը: Նա նշում է, որ 1925-ին, երբ Հալեպում սովորում էր արհետսագործական ավտոտնակներից մեկում, մի բեռնատար է գալիս, որի ծածկոցից զգացվում է, որ մեքենան շատ են բեռնել: Քըրքյաշարյանի հարցերին, թե արդյոք շատ չեն բեռնել մեքենան, պատասխանում են, որ շատ է թվում, բայց իրականում բեռը թեթև է: Իսկ երբ Քըրքյաշարյանը հետաքրքրվել է, թե այդ ինչ բեռ է, նրան տեղեկացրել են, որ դրանք Դեր Զորի անապատներ քշված ու սպանված հայ գաղթականների ոսկորներն են: Իսկ այժմ Եվրոպայից ինչ-որ ընկերություն գնել է այդ ոսկորները, կազմակերպվում է դրանց տեղափոխումն Իսքենդերունի նավահանգիստ, այնտեղից էլ` շոգենավով դեպի Եվրոպա: Քըրքյաշարյանը պատմել է, որ երկու անգամ ականատես է եղել նման դեպքի: Այս մասին «T24» լրատվականի իր սյունյակում գրում է թուրք գրող, հրատարակախոս Բասքըն Օրալը՝ ընդգծելով, որ սկզբում չի հասկացել այդ պատմությունը, այդ պատճառով էլ այն ուշադրության չի արժանացրել: Իր իսկ բնորոշմամբ` այնքան զզվելի տհաճ դեպք է, որ չի կարողացել նույնիսկ հավատալ: Սակայն Քըրքյաշարյանի պատմության մեջ երկու հանգամանք Օրանին ստիպել է մտածել. նախ այն, որ ասում է 2 անգամ է այդպիսի բան տեսել և այն, որ իսկապես չորացած կմախքը ծավալով մեծ է լինում, իսկ քաշով՝ թեթև: Բասքըն Օրանը մեկ ամիս առաջ Devrimcikaradeniz.com կայքում նմանատիպ մի տեղեկության է հանդիպում: Նա դեպքերի հետագա զարգացումը գտնում է հույն պատմաբան Վլասիս Ագտիզիսի գրքում, որը հիմնվում է ֆրանսիական և անգլիական թերթերի տեղեկությունների վրա: 1924 թվականի դեկտեմբերի 13-ին Մուդանիայից Մարսել շարժվող նավը մտնում է Սալոնիկ: Նավի բեռը համապատասխան փաստաթղթեր չի ունենում, իսկ բեռնակիրները նկատում են, որ խորհրդավոր բեռն իրենից մարդու կմախքոսկրների զանգված է ներկայացնում: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=3&top_current=150]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր