4519 դիտում
18:28 17-03-2014
ՀՊՃՀ ռեկտորի պարտականությունները դրվել են Հովհաննես Թոքմաջյանի վրա
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով 2014թ. մարտի 18-ից կդադարեցվեն «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր Արա Սերգեյի Ավետիսյանի լիազորությունները ռեկտորի պաշտոնում` լուծելով 2011 թվականի հուլիսի 25-ին կնքված թիվ 113 աշխատանքային պայմանագիրը` իր դիմումի համաձայն:
ՀՀ ԿԳ նախարարի հրամանով դադարեցվել են նաև ԵՊՃՇՀ ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի լիազորություններն այդ պաշտոնում և նախարարի մեկ այլ հրամանով Հովհաննես Թոքմաջյանի վրա են դրվել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ռեկտորի պարտականությունները:
[url=https://shamshyan.com/hy/article/1403171707266/]Հիշեցնենք[/url], որ [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ՀՊՃՀ հասարակայնության հետ կապի և տեղեկատվության բաժնի պետ Վերոնիկա Խորասանյանն ասել էր, որ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի գիտխորհրդի այսօրվա արտահերթ նիստում ՀՊՃՀ ռեկտոր Արա Ավետիսյանը հայտարարել էր, որ հրաժարականի դիմում է գրել:
Նա նշել էր, որ Ա. Ավետիսյանի խոսքերը, ինչպես նաև քայլերը դասախոսների կողմից ոչ ադեկվատ էին ընդունվում և ստեղծվում էր լարված մթնոլորտ:
Արա Ավետիսյանը լքում է պաշտոնը բուհում վերջերս վերստուգիչ հանձնաժողովի կատարված ուսումնասիրությունների պատճառով, որոնց արդյունքում ոչ նպատակային ծախսեր են հայտնաբերվել: «Հետևաբար նման մթնոլորտում աշխատելն այլևս անիմաստ էր»,-ասել է Վ. Խորասանյանը:
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ Արա Ավետիսյանի՝ հրաժարականի դիմում ներկայացնելը կապված է համալսարանում վերջերս վերստուգիչ հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունների պատճառով, որոնց ընթացքում հայտնաբերվել են ոչ նպատակային ծախսերի:
Նմանատիպ նյութեր
3139 դիտում
15:44 19-09-2014
ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը տուժող է ճանաչվել
1695 դիտում
16:16 18-03-2014
Արմեն Աշոտյանը ՀՊՃՀ դասախոսական կազմին է ներկայացրել ռեկտորի պաշտոնակատարին
1325 դիտում
18:58 18-03-2014
Արմեն Աշոտյանը ներկայացրել է ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատարին
Այս բաժնից
646 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
721 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
589 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից