211652_close_icon
views-count3364 դիտում article-date 16:46 18-03-2014

Ռուսաստան-Արևմուտք կամուրջները այրվում են ու նոր սառը պատերազմի վտանգը ավելի վերահաս է դառնում. Վահե Ղազարյան

Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պուտինի ելույթը բավականին տպավորիչ էր, լեցուն օբյեկտիվ ու զգացմունքային գնահատականներով- Խրուշչովի օրոք խորհրդային միության սահմանադրության կոպիտ ոտնահարմամբ պատմական անարդարություն եղավ, երկակի ստանդարտների կիրառումը Արևմուտքը պետք է բացառի, ռուսական պետության միասնականությանը այլընտրանք չկա, համբերությանն էլ չափ ու սահման ունի և այսպես շարունակ: Արդյունքում Ռուսաստանի 89 սուբյեկտները համալրվեցին ևս երկուսով` Ղրիմով և Սևաստոպոլով: Ակամայից հիշում ես անեկդոտը, երբ բորտ ուղեկցորդուհին ինքնաթիռի ուղևորներին ծանուցում է, թե «մեր լայները հագեցած է 5 աստղանի հյուրանոցներով, էլիտար շենքերով, բարձրակարգ տարատեսակ ժամանցային օբյեկտներով և այլն և այլն…, մի պահ կանգ է առնում և բարձրաձայն ինքն իրեն ամենևին ոչ հռետորական հարց ուղղում- իսկ ինչպե՞ս են այս զռլաման օդ բարձրացնելու»: Հուսանք, որ այդ զռլաման օդ կբարձրացնեն, քանի որ առայսօր մենք նույնպես ճաշակում ենք պատմական արնարդարության, մասնատման, երկակի ստանդարտների հետևանքները: Իսկ մինչ այդ հստակ է մի բան- Ռուսաստան-Արևմուտք կամուրջները այրվում են ու նոր սառը պատերազմի վտանգը ավելի վերահաս է դառնում»:

Նմանատիպ նյութեր