211652_close_icon
views-count2020 դիտում article-date 14:35 19-03-2014

Спорт день за днем. Մխիթարյանը «խմեց» «Զենիթ»-ի խաղացողների արյունը

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Բորուսիա» - «Զենիթ» խաղից առաջ Спорт день за днем պարբերականը անդրադարձել է դորտմունդյան թիմի խաղացողների ելույթներին: Մասնավորապես Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ պարբերականը գրում է. «Հայ փլեյմեյքերը «Պետրովսկիում» կայացած առաջին խաղում խմեց «Զենիթ»-ի խաղացողների արյունը: Մխիթարյանը իսկապես մեծ տաղանդ է` հիանալի փոխանցումներով, հարվածներով, խաղ կարդալու և ցանկացած խաղացողի շրջանցելու ունակություններով: Բունդեսլիգայի վերջին տուրի խաղը նա բաց թողեց որակազրկման պատճառով: Այնպես, որ «Զենիթ»-ի հետ խաղին կմոտենա ամբողջ ուժով և էմոցիաներով: Խաղադաշտի կենտրոնում ամենայն հավանականությամբ նրան կդիմակայեն Ֆայզուլինն ու Վիստելը»:

Նմանատիպ նյութեր