211652_close_icon
views-count1527 դիտում article-date 14:38 20-03-2014

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել Մուրադ Մուրադյանին և Արարատ Աղասյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների և արվեստների ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանին և Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախկին նախագահ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր, «Գյումրի-վերածնունդ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, Փարիզ, Գյումրի և Երևան քաղաքների պատվավոր քաղաքացի Մուրադ Մուրադյանին: Շնորհավորելով բնակարանների տրամադրման կապակցությամբ` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նրանց անձնական ներդրումը ինչպես հայ մշակույթի, այնպես էլ Երևանի զարգացման գործում. «Արդեն երկրորդ տարին է, ինչ hանրապետության Նախագահի առաջարկությամբ մենք բնակարաններ ենք հանձնում մեր ճանաչված ու վաստակաշատ քաղաքացիներին, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Վստահեցնում եմ, որ սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս քաղաքականությունը լինելու է շարունակական և, տա Աստված, մենք այնքան հնարավորություններ ունենանք, որ այս խնդիրն ունեցող վաստակաշատ մեր համաքաղաքացիներին օր առաջ ապահովենք սեփական տանիքով»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Մուրադ Մուրադյանն ու Արարատ Աղասյանն էլ, շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար, նշել են, որ քաղաքային իշխանության սույն որոշումն իրենց համար իսկապես հաճելի ու երկար սպասված անակնկալ էր։ Նշենք, որ Երևանի ավագանին մարտի 19-ին գումարած նիստում որոշում էր կայացրել Երևան համայնքի սեփականություն համարվող բնակարանները տրամադրել Արարատ Աղասյանին և Մուրադ Մուրադյանին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր