6411 դիտում
18:17 20-03-2014
Երևանի քաղաքապետն ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտնի մուլտֆիլմի հերոսի օրն են ընկել՝ չեն տեսնում, չեն լսում
Մինչ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու վարչական շրջանների ղեկավարները հայտարարում են, որ Երևանում ավելանալու են կանաչ տարածքներն ու մանկական և մարզական խաղահրապարակները, Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքի բակում մի բնակիչ հսկա շենքի հիմքն է փորում, կանաչապատ տարածքի հաշվին:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում, մի քանի բնակիչներ արդարացիորեն ասում են. «կառուցողը նախկինում խանութ սարքեց, հետո լոմբարդ,իսկ հիմա դեռևս հայտնի չէ, ինչ կառույց է վեր խոյանալու»:
Բնակիչները ահազանգել են քաղաքապետարան ու վարչական շրջանի պատասխանատուներին, սակայն նրանք չեն բարեհաջում այցելել նշված վայր ու պարզել, թե ինչու և ում «դաբրոյով» է բնակիչը ավերում բակը:
Իսկ նա վստահ է իր անպատժելիության վրա ու հայտարարում է, թե. «ոչ մի խնդիր ու պրոբլեմ չունեմ»:
Կարծում ենք Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի պատասխանատուները օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և վերջ կդնեն ամենաթողությանը:
Մի քանի բնակիչներ էլ հայտարարում էին, թե «Երևանի քաղաքապետն ու Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հայտնի մուլտֆիլմի հերոսի օրն են ընկել` ոչինչ չեն տեսնում և ոչինչ չեն լսում»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
10315 դիտում
23:47 13-01-2018
«Բարսելոնայի» նորեկի անունը դրել են հայտնի մուլտֆիլմի հերոսի պատվին