211652_close_icon
views-count17006 դիտում article-date 19:27 20-03-2014

Պոլիտեխնիկի ուսանողն, ըստ տեղեկությունների խոշոր գումար տանուլ տալուց հետո, Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել

Երեկ՝ մարտի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում Դավիթաշենի կամրջի տակ ժայռաբեկորներին քաղաքացու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Արաբկիրի ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ: Տեղում են եղել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Արթուր Հեբոյանի գլխավորությամբ: Պարզվել է որ մահացածը Երևան քաղաքի Տրոյայի փողոցի բնակիչ 22-ամյա Զ. Լ.-ն է, ով ծնունդով Ջավախքից էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով նա սովորում էր Հայաստանի պետական ճարտարագիտական համալասարանում, իսկ դասերից հետո աշխատում էր Երևանում գործող բուքմեյքերական ընկերություններից մեկում: Ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից Զ. Լ-ն գտնվում էր որպես անհայտ կորած հետախուզման մեջ: Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում քննիչ Ա. Հեբոյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 110 հոդվածի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ ինքնասպանություն գործելուց առաջ նա տանուլ է տվել խոշոր գումար և այդ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ կպարզվի քննության ընթացքում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր