1792 դիտում
11:30 21-03-2014
ՀՀ ԱԻՆ-ում ընդունել են «ՃԿԿ փորձագիտական աջակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած փորձագետների խմբին
Մարտի 20-ին ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանն ընդունեց Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության «Ճգնաժամային կառավարման կենտրոնին փորձագիտական աջակցություն» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած փորձագետների խմբին։
Հանդիպման նպատակն էր ներկայացնել ԱԻՆ-ում մի քանի օրվա ընթացքում կայացած հանդիպումների արդյունքները և քննարկել հետագա քայլերը։
ՓԾ տնօրենը, ողջունելով հյուրերին, նշեց. – Այս մի քանի օրվա ընթացքում խորհրդատվական լայնածավալ աշխատանքներ եք իրականացրել, ունեցել բազմաթիվ հանդիպումներ և քննարկումներ։ Վստահ եմ, որ հանդես կգաք մեզ համար օգտակար առաջարկներով։ Արտակարգ իրավիճակների նախարարության 2014 թ. գերակա ուղղություններից է մարզերում ՃԿԿ-ների և 911 ծառայություն ստեղծումը։ Այսօր բոլոր մարզերում ընթանում են շինարարական աշխատանքներ։ Հունվարին ԱԻՆ կատարած այցի ժամանակ ՀՀ Նախագահն առանձնացրեց երկու առանցքային խնդիր, այն է` ընդլայնել ՃԿԿ-ների գործունեությունը և կատարելագործել ՃԿԿ-ի համագործակցությունը մյուս գերատեսչությունների հետ։
Փորձագետ Մարկո Բրիոսին, շնորհակալություն հայտնելով խմբի աշխատանքների փայլուն կազմակերպման համար, ավելացրեց. – Մենք լուրջ քննարկումներ ունեցանք Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ամբողջ համակարգի մասին պատկերացում կազմելու համար եղանք նաև Լոռու ձեր մարզային կառույցում։ Ընդհանուր առմամբ շատ դրական բաներ արձանագրեցինք, 911 ծառայությունը մեծ առաջընթաց է ապրել, առկա է արդյունավետ համագործակցություն ՃԿԿ-ի և 911 ծառայության միջև, կա պարտականությունների հստակ տարանջատում, դիսպետչերների` իրենց պարտականությունների և ընդհանուր գործընթացների գերազանց իմացություն։ Կարծում ենք, որ հաջորդ քայլը պետք է լինի համակարգի բոլոր գործընթացների թվայնացումը։
Հանդիպման ավարտին կողմերը քննարկեցին փորձագիտական խմբի այս տարվա համար նախատեսված աշխատանքները։
Նմանատիպ նյութեր
1455 դիտում
16:38 16-09-2014
Խորհրդակցություն ԱԻՆ-ում. զեկուցվել է շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ԱԻՆ ՃԿԿ-ների աշխատանքների մասին
999 դիտում
11:47 05-02-2016
Սեյրան Օհանյանն ընդունել է ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի փորձագիտական խմբին
1750 դիտում
16:41 22-08-2014
ՀՀ ՊՆ-ում ընդունել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ-ի Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին
Այս բաժնից
610 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
682 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
730 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից