1598 դիտում
20:59 21-03-2014
Տիեզերական ձմեռն ավարտվեց, սկսվում է տիեզերական գարունը. տեսանյութ
Արայի որդիների համար այն սկսվում է ամեն տարի մարտի 21-ի ուղիղ կեսօրին, երբ արևը զենիթում է: Այդ օրն էլ նշվում է Վահագն աստծո ծնունդը: Արիները համարում են, որ կյանքը, տարին ու օրը սկսվում է զարթոնքով, հենց այդ պատճառով էլ ծեսն անցկացվում է գարնանը: Այս ամենը հյուրերին կպատմեն 4 քուրմերը: Նրանք տոնական հագուստով, տարբերանշանով ու սրերով մոտենում են Մայր տաճարին:
Աղոթքից հետո, քուրմերը տաճարից դուրս են գալիս ու շնորհավորում արորդիներին, օրհնությամբ ու երգով` նրանք ազդարարում են 9597 թվականը: Արորդիները զոհասեղանին են մոտեցնում մեկ տարին չբոլորած գառանը: Կենդանին, ըստ քրմերի, ունի կյանքի լույսն ու ջերմությունը, նրա արյունն էլ իրենց սրերով թողնում են արորդիների ճակատներին:
Արորդիները Գառնու տաճարում օրհնեցին հացն ու գինին, երգ ու պարով տոնեցին նոր տարին, քանի որ հավատում են` տիեզերական ձմեռն ավարտվեց ու սկսվեց տիեզերական գարունը:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/24651]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1591 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
472 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին