211652_close_icon
views-count2049 դիտում article-date 14:08 22-03-2014

Ջոն Քերին ու Լավրովը կհանդիպեն Հաագայում

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հաագայում հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին մարտի 21֊ին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, փոխանցում է ITAR-TASS-ը։ Հայտարարության մեջ չի հստակեցվել, թե հանդիպումն երբ տեղի կունենա: Հայտնի է միայն, որ մարտի մարտի 24-28-ը Հաագա, Հռոմ, Վատիկան և Էր Ռիադ այցերի ընթացքում Քերին ուղեկցելու է ԱՄՆ֊ի նախագահին։ «Հաագայում Քերին մասնակցելու է Օբամայի բանակցություններին, այդ թվում՝ Ուկրաինայում ընթացող ճգնաժամի շուրջ «Մեծ յոթնյակի» ղեկավարների քննարկումներին: Նա նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի օտարերկրյա գործընկերների հետ, այդ թվում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի»,֊ ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր