211652_close_icon

Ինգուշեթիայում 2 գրոհային է ոչնչացվել

views-count2158 դիտում article-date 14:50 22-03-2014
Ինգուշեթիայի ուժայինները փոխհրաձգության արդյունքում Պլիևո գյուղում տեղացի գրոհայինի են վնասազերծել, ով կապ ուներ ահաբեկչական գործունեությունների հետ։ Եվս 1 ահաբեկչություններ իրականացրած ավազակ զոհվել է ռումբի պայթյունից։ 2 գրոհայիններն էլ ծրագրել էին շրջանում արաբեկչություն իրականացնել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը՝ հղում անելով երկրի իրավապահ մարմիններին։ Նշենք, որ մարտի 22֊ին Պլիևովո Նազրանովսկի շրջանում հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ էր մտցվել։ Սեփական տներից մեկում ուժայինները փորձում էին այնտեղ գտնվող ահաբեկչի ձերբակալել, որը հրազենային դիմադրություն էր ցուցաբերում։ Արդյունքում նա զոհվեց ինքնաշեն ռումբի պայթյունից։ Պարզվել է 2 հանցագործների ինքնությունը։ Նրանցից առաջինը Բաշիր Դեշաևն է, 2֊ը՝ Մուսլիմ Կուրիևը։ Ներկայումս ուժայինները շարունակում են այլ հասցեներով օպերատիվ միջոցառումներ իրականացնել։

Նմանատիպ նյութեր