211652_close_icon
views-count1749 դիտում article-date 12:23 24-03-2014

Ահաբեկչական հարձակումներ՝ Եմենում․ զոհվել է 8 զինվոր

Եմենի հարավարևելյան հսկիչ֊անցակետում գրոհայինների հարձակման հետևանքով զինուժի 8 աշխատակից է զոհվել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին։ «Զինված անձինք հարձակում են գործել Մուքալա քաղաքից 135 կմ դեպի արևելք գտնվող հսկիչ անցակետի վրա։ մահացել է 8 զինծառայող, ևս 6֊ը վիրավոր է»,֊ մանրամասնել է աղբյուրը։ Նշվում է, որ հարձակվողները միգուցե «Ալ Քաիդա» խմբավորման անդամներ են, ովքեր երկրի հարավ և հարավարևելյան շրջաններում ակտիվ ահաբեկչական գործողություններ են իրականացնում։

Նմանատիպ նյութեր