1969 դիտում
17:52 26-03-2014
ՀՀ և ՌԴ ռազմական համագործակցության պայմանագիրը փոխանցվել է ՌԴ նախագահի վավերացմանը. Razm.info
ՌԴ կառավարությունը երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի վավերացմանն է փոխանցել 2013-ի ամռանը ստորագրած, Հայաստանի ու ՌԴ-ի ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի փաստաթուղթը, գրում է [url=http://razm.info/35943]Razm.info[/url]-ն:
Ինչպես հետևում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքից, ՌԴ կառավարությունն իր հերթին այն վավերացրել էր 2014-ի մարտի սկզբին։
Պայմանագիրը ենթադրում է կողմերի փոխգործակցությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ստեղծման, արտադրման, շահագործման, վերանորոգման, արդիականացման, կիրառման ժամկետների երկարաձգման, ինչպես նաև ոչնչացման ոլորտներում։ Շեշտված է, որ ռազմական նշանակության արտադրանքի փոխանցումը մի երկրի տարածքից մյուսն իրականացվելու է ոչ թե հատուկ վավերագրերի կամ որոշումների ընդունման, այլ կողմերի լիազոր մարմինների կողմից տրվող դուրսգրման փաստաթղթերի միջոցով։
Ընդ որում, պայմանագիրը հնարավորություն է տալիս առանձին պայմանագրեր կնքել ոչ միայն ռազմատեխնիկական համագործակցության սուբյեկտ-կազմակերպությունների, այլև այն ընկերությունների հետ, որոնք ռազմական նշանակության արտադրանքի արտաքին առևտրի իրավասություն չունեն։
Մանրամասները՝ [url=http://razm.info/35943]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
1825 դիտում
19:39 28-01-2014
ՌԴ կառավարությունը հաստատել է Հայաստանի հետ ռազմական համագործակցության պայմանագիրը. Razm.info
69365 դիտում
11:29 15-01-2014
ՊԲ-ում հիվանդության պատճառով զինծառայող է մահացել. Razm.info
2405 դիտում
19:15 21-01-2014
Առաջնագծում զոհված զինծառայողին կհուղարկավորեն Եռաբլուրում. razm.info
Այս բաժնից
472 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1603 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
499 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը