211652_close_icon
views-count1517 դիտում article-date 14:57 27-03-2014

Մոլդովայում ստորագրահավաք է սկսվել՝ ի աջակցություն ՄՄ անդամակցության

Մոլդովայում Սոցիալիստների կուսակցությունը ստորագրահավաք է անցկացնում՝ Մաքսային միությանը անդամակցելու համար։ «Մենք Մոլդովայի՝ Մաքսային միությանը անդամակցելու, այնուհետև Եվրասիական միություն մտնելու ստորագրահավաքի ազգային արշավ ենք սկսել: Զուգահեռաբար կլուսաբանենք քաղաքացիներին մեր երկրի համար արտաքին քաղաքական այդ վեկտորի օգուտների մասին»,- ITAR-TASS-ի թղթակցին ասել է կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր և երկրի նախկին փոխվարչապետ Իգոր Դոդոնը: Նա ընդգծել է, որ ըստ վերջին ժամանակներս անցկացված հարցումների տվյալների, Մոլդովայի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ՄՄ-ն նախընտրում է ԵՄ-ից:

Նմանատիպ նյութեր