211652_close_icon
views-count1793 դիտում article-date 12:57 28-03-2014

Քառյակը շատ լավ գիտի, թե ինչ է անելու ապրիլի 28-ից հետո, մնում է՝ իշխանությունը հետևություններ անի, որ զերծ մնալ բարիկադներից, ցնցումներից

Իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ խուճապային իրավիճակ է: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը՝ անդրադառնալով իշխանական կոալիցիայի որոշ ներկայացուցիչների պահվածքներին: Ինչպես նաեւ նշեց, որ դա խոսում է խուճապային իրավիճակի մասին՝ հիշեցնելով, որ առաջիկայում պատրաստվում են ԱԺ 4 ուժերը կառավարությանն անվստահություն հայտնել: Ավելացրեց նաև, որ այդ անվստահության մեկամսյակն արդեն սկսում է գործել: «Մենք գտնում ենք, որ ոչ միայն վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է հեռանա, այլ նաև ամբողջ կառավարությունը: Մենք մեր գործընկերների հետ պայքարելու ենք այնքան ժամանակ, մինչեւ արմատական փոփոխություններ տեղի ունենան մեր երկրում»,- ասաց Վահան Բաբայանը: Ինչպես նաեւ նշեց, որ շատ լավ գիտեն, թե ինչ են անելու մինչեւ ապրիլի 28-ը եւ դրանից հետո: «Մնում է, որ այդ հետեւություններն անի իշխանությունը: Հետեւություններ անելու շնորհիվ իրենք կարող են զերծ մնալ բարիկադներից, ցնցումներից եւ անիմաստ թշնամանքից»,- ավելացրեց նա: Իսկ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, անդրադառնալով Ուկրաինայի ամբողջատիրության դեմ Հայաստանի որոշմանը, ասաց, որ նախապես այլ քվեարկություն են հայտարարում եւ այլ քվեարկություն կատարում: «Մենք կարծում ենք, որ Հայաստանը կարող էր մնալ չեզոք, ինչպես հայտարարել էր նախկինում, բայց եղավ այն, ինչ լինում է մշտապես վերջին շրջանում: Հայտարարվում է մի բան, բայց փոխվում է ճիշտ հակառակով»,-ավելացրեց Ստեփան Մարգարյանը:

Նմանատիպ նյութեր