Իրանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Իրանի Չահարմախալ նահանգի Բախտիյար նահնգի Չալգյարդի շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ:
Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի սեյսմիկ ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդ:
Ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 14:02-ին: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: