7404 դիտում
19:39 30-03-2014
Մեծն ԱՊՊԱ-ն վարորդներին պատասխանել է. եղանակային պայմաններից ելնելով չենք կարող գալ, իսկ ո՞նց են փոխհատուցելու
Այսօր՝ մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նուբարաշեն փոողոցի թիվ 2 շենքի դիմաց , բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Սերգեյ Բլբուլյանի վարած Opel Corsa մակնիշի 35 PL 620 համարանիշի և 56-ամյա Գուրգեն Արշակյանի վարած Opel Astra մակնիշի 34 DM 301 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ ավտովթարը տեղի էր ունեցել մերկասառույցի պատճառով:
Վարորդները պնդում էին, որ շուրջ 4 ժամ է սպասում են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչի ժամանելուն, սակայն նրանց պատասխանել են, որ եղանակային պայմաններից ելնելով չեն կարող գալ վթարի վայր, ստացվում է հարգելի վարոդներ նման իրավիճակներում հայտնվելու դեպքում, մոռացեք ԱՊՊԱ-ին էլ ԱՊՊԱ ստեղծողին էլ ու եղունգ ունեք գլուխներդ քորեք:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1911 դիտում
17:27 09-04-2015
Ուշադրություն. Եղանակային պայմաններից ելնելով՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է