211652_close_icon
views-count1442 դիտում article-date 13:12 01-04-2014

Կանեփանման զանգված` ավտոմեքենայում

Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողները մարտի 31-ին, ժամը 22.00-ին, Բենիամին գյուղի վարչական տարածքից, թմրանյութ պահելու կասկածանքով, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված Մհեր Մ.-ին և ուղևորներ` 1990 թ. ծնված Սանասար Կ.-ին, 1982 թ. ծնված Գարիկ Դ.-ին ու 1989 թ. ծնված Կարեն Ղ.-ին: Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 450 գ կանեփանման չոր զանգված: Սանասար Կ.-ն, Գարիկ Դ.-ն ու Կարեն Ղ.-ն հայտարարել են, որ նշված զանգվածը թմրանյութ է, պատկանում է իրենց, այն ձեռք են բերել Բենիամին գյուղի վարչական տարածքից` իրենց օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր