211652_close_icon
views-count1853 դիտում article-date 22:20 01-04-2014

Խարկով ԵԱՀԿ դիտորդներ են ժամանում

Խարկովի մարզ ԵԱՀԿ առաքելության դիտորդներ են ժամանում տարածաշրջանում սոցյալ-քաղաքական իրադարձությունների մոնիթորինգի և ստեղծված իրավիճակում ելքեր գտնելու համար։ Այս մասին հայտնում է Խարկովի մարզային վարչությունը։ «Մենք այժմ Ուկրաինայի կառավարության խնդրանքով տեղավորում ենք առաքելության դիտորդներին: Նրանցից 2֊ը այսօր են ժամանել Խարկով, մի քանի օրից կգան նաև մյուսները Ուկրաինայում զարգացող իրադարձություններին հետևելու համար»,֊ հայտարարել է կոնֆլիկտների կանխարգելման ԵԱՀԿ կենտրոնի տնօրեն Ադամ Կոբերացկին։ Կոբերացկին ընդգծել է, որ առաքելության նպատակն Ուկրաինայի իրադրության մոնիթորինգի անցկացումն է։

Նմանատիպ նյութեր