211652_close_icon
views-count1583 դիտում article-date 09:17 02-04-2014

Հայկական տուֆը շուտով կարող է թանկանալ․ ՀԺ

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Հայկական տուֆը շուտով կարող է թանկանալ: Այս մասին հայտնում են մեր իրազեկ աղբյուրները։ Փոքր քարհանքերի սեփականատերերն իրար մեջ քննարկում են տուֆը թանկացնելու հարցը` չդիմանալով հարկային մարմինների ճնշմանը։ Ասում են, որ հարկայինի աշխատակիցները նույն կերպ են վարվում քարհանքերում օգտագործվող հաստոցները պահեստամասերով ապահովող առևտրականների հետ։ Վերջիններս իրենց հերթին թանկացրել են պահեստամասերի գինը, ինչը նույնպես որոշիչ գործոն է լինելու տուֆի հնարավոր թանկացման հարցում։ Երրորդ գործոնը, որ ստիպում է տուֆի հանքաքարի մշակմամբ զբաղվող ձեռնարկատերերին թանկացնել քարը, հոսանքի վերջին թանկացումն է»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր