211652_close_icon
views-count1808 դիտում article-date 10:36 02-04-2014

Չիլիում 8,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Չիլիի ափամերձ տարածքում 8,2 մահնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։ Չիլիում, Պերուում և Էկվադորում ցունամիի վտանգ մասին հայտարարություն է արվել։ Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իկակե քաղաքից 86 կմ դեպի հյուսիս֊արևմուտք։ Չիլիում ցունամիի վտանգի պատճառով ափամերձ շրջաններում մարդկանց տարհանման աշխատանքներ են իրականցվում։ Ըստ իշխանությունների տվյալների, տուժածներ և ավերածություններ չկան։

Նմանատիպ նյութեր