211652_close_icon
views-count1933 դիտում article-date 10:57 02-04-2014

Արցախի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է Ասկերանի համաճարակային կենտրոն

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորումում, ծանոթացել շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին: Ասկերանի շրջանային բուժմիավորումում ծավալված են թերապևտիկ, մանկաբուժական և մանկաբարձ-գինեկոլոգիական մահճակալներ: Հաստատությունն ունի, ամբուլատոր-պոլիկլինկական հատված և շտապ օգնության ծառայություն: Շրջանի գյյուղական բնակչությանը սպասարկում են 4 գյուղական բժշկական ամբուլատորիաներ և 38 բուժակ մանկաբարձական կետեր: Նախարար Քուշկյանը հետաքրքվել է առկա սարքավորումներով և կադրային հագեցվածությամբ: Նա բարձրաձայնել է լաբորատոր ծառայության խնդիրները, հանձնարարել ուժեղացնել շտապ օգնության ծառայությունը և այն դարձնել շուրջօրյա: Նախարարն այցելել է նաև Ասկերանի համաճարակային կենտրոն, ծանոթացել շենքային պայմաններին, անհրաժեշտ սարքերի և պարագաների առկայությանը, աշխատակիցների հետ քննարկել կենտրոնի խնդիրները:

Նմանատիպ նյութեր