211652_close_icon

Աֆղանստանի ընտրական տեղամասի մոտ պայթյուն է որոտացել

views-count1594 դիտում article-date 13:50 05-04-2014
Աֆղանստանի հարավարևելյան մասում՝ Լոգար նահանգի ընտրական տեղամասի մոտակայքում պայթյուն է գրանցվել, որի հետևանքով 4 մարդ վիրավոր է։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ «Պայթյունը տեղ է ունեցել դպրոցում գտնվող ընտրական տեղամասի մոտ։ 4 ընտրողներ վիրավոր են, որոնցից մեկի վիճակը ծանր է»,֊ հայտնել է Լագար նահանգի Մուհամեդ Ագայի տեղամասի վարչակազմի ղեկավար Աբդուլ Համիդը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Թալիբան» շարժումը նախագահական ընտրությունների տապալման մասին հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով ընտրողներին չգնալ տեղամաս։

Նմանատիպ նյութեր