211652_close_icon
views-count5005 դիտում article-date 22:30 05-04-2014

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին և դարձավ Եվրոպայի չեմպիոն

Ֆինլանդիայում մեկնարկել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Քիչ առաջ 98 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արթուր Ալեքսանյանը փայլուն ելույթ ունեցավ և հռչակվեց հին աշխարհամասի չեմպիոն: Հատկանշական է, որ Արթուրը եզրափակիչում 5:0 հաշվով պարտության մատնեց թուրք Չենկ Իլդեմին և դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն: Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը նախորդ փուլերում պայքարից դուրս էր թողել Ուկրաինայի, Խորվաթիայի, Գերմանիայի և Նորվեգիայի ներկայացուցիչներին:

Նմանատիպ նյութեր