211652_close_icon
views-count1533 դիտում article-date 12:54 07-04-2014

Լևոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսեսյանը` Գերմանիայի ակումբային առաջնության չեմպիոններ

Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում նվաճեցին Գերմանիայի չեմպիոնի տիտղոսներ, հայտնում է [url=http://www.armchess.am/news-a.htm]Armchess.am[/url]-ը: «Բադեն-Բադեն»-ը, շահելով անցկացրած բոլոր 14 մրցախաղերը, 28 հնարավորից վաստակել է 28 միավոր եւ եզրափակիչ տուրից առաջ անհասանելի է մրցակից թիմերի համար: Երեկ անցկացված նախավերջին տուրում «Բադեն-Բադենի» առաջատար Արոնյանը պարտության մատնեց Խանտի Մանսիյսկի հավակնորդների մրցաշարում իր մարտավկա Մաքսիմ Ռոդշտեյնին, որը հանդես է գալիս «Էպինգեն» ակումբի կազմում:

Նմանատիպ նյութեր