1256 դիտում
20:01 10-04-2014
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը դատապարտում է Քեսաբի հայ բնակչության տեղահանումը
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը /ՈՒՄՎ/ երեկ ընդունել հայտարարություն հյուսիս-արևմտյան Սիրիայի Քեսաբ հայաբնակ քաղաքում և մոտակա 12 գյուղերում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ և դատապարտել Քեսաբի խաղաղ հայ բնակչության բռնի տեղահանումը:
Հայաստանի Ազգային ժողովը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայտարարությունն արդեն պաշտոնապես ստացել է։ Հիշեցնենք, որ Հայաստանը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի անդամ է:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին տեղեկությունը:
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը խոր անհանգստություն ու վրդովմունք է արտահայտում զինված խմբավորումների անօրինական գործողությունների կապակցությամբ, «որոնք պղծել են քաղաքի հայկական եկեղեցին և զգալի վնաս հասցրել անպաշտպան բնակիչների ունեցվածքին», հարգանք է պահանջում Սիրիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նկատմամբ, կոչ է անում պատգամավորներին, ՈՒՄՎ անդամ երկրների կառավարություններին, ինչպես նաև միջազգային հանրությանը դատապարտել խաղաղ քաղաքացիական բնակչության նկատմամբ այդ գործողությունները և միջոցներ ձեռնարկել բռնի տեղահանվածների անվտանգության ապահովման, նրանց անվտանգ վերադարձի ու անհրաժեշտ հումանիտար օգնության տրամադրման համար:
Նմանատիպ նյութեր
1386 դիտում
14:38 24-03-2021
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը կոչ է արել պաշտպանել ԼՂ-ի հայկական քրիստոնեական հուշարձանները
1094 դիտում
17:38 22-01-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
1270 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1087 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
907 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել