1368 դիտում
20:26 11-04-2014
Երախտագիտության նամակ Սենատ Ռոբերտ Մենենդեսին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի նամակ է գրել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսին, որում ասվում է.
«Հարգելի սենատոր Մենենդես
Հայաստանում մենք ոգեւորությամբ իմացանք, որ ապրիլի 10-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ, որը կոչ է անում Սենատին հիշատակել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը եւ քաջարելում է Միացյալ նահանգների Նախագահին երաշխավորել, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտահայտում է եւ ընդունում է այս սարսափելի հանցագործության դասերը:
Մենք երախտագիտություն ենք հայտնում Ձեզ՝ Հայաստանի վաղեմի բարեկամին, այս ջանքերը առաջնորդելու համար եւ ցանկանում ենք արտահայտել մեր երախտիքը բոլոր սենատորներին, ովքեր քվեարկել են այս կարեւոր բանաձեւի օգտին:
Մենք նաեւ ոգեշնչված ենք Ձեր պարզ, բայց միանշանակ եւ հստակ հայտարարությամբ. «Ցեղասպանությունը ցեղասպանություն է, եւ դուք չեք կարող այն կոչել այլ կերպ, դուք կարիք ունեք ճանաչելու այն»: Միացյալ նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն ունի. այն անկասկած կլինի նոր խթան Ցեղասպանության ճանաչման ողջ գործընթացի համար, որի ժամանակը վաղուց հասել է:
Քանի որ մենք արագորեն մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այս ոճրագործության` ըստ հարմարավետության բնորոշումը չի կարող այլեւս ընդունելի լինել ամերիկյան ժողովրդի համար, ով ունի խորը արմատավորված վստահություն ժողովրդավարության, մարդու իրավունքների, մարդասիրության եւ պատմական արդարության համընդհանուր արժեքների նկատմամբ: Մենք մնում ենք հույսով, որ Ձեր առաջնորդության ներքո Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, որը լավ փաստագրված է ամերիկյան արխիվներում, կհասնի իր տրամաբանական ավարտին` խափանելով ապարդյուն ջանքերը` ուղղված այս սարսափելի հանցագործությունը մոռացության մատնելուն եւ կանխարգելելով հակամարդկային նոր նմանատիպ գործողությունները»:
Նմանատիպ նյութեր
8274 դիտում
22:48 04-10-2017
Արցախի Ազգային ժողովի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատ
1346 դիտում
12:11 06-05-2022
Արարատ Միրզոյանը Բոբ Մենենդեսին ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ
2197 դիտում
23:01 01-11-2019
ՀՅԴ-ն երախտագիտության նամակ է հանձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
Այս բաժնից
997 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1339 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1159 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան