1098 դիտում
21:06 11-04-2014
Լեհաստանի խորհրդարանի արդարադատության և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ստանիսլավա Պրզադկային ՀՀ ԱԺ-ում էր
Ապրիլի 11-ին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հանդիպեց Լեհաստանի խորհրդարանի արդարադատության եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Ստանիսլավա Պրզադկայի հետ:
Կողմերը ներկայացրին երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների լիազորությունները եւ գործունեության ոլորտները, անդրադարձան հանձնաժողովների աշխատանքների կազմակերպմանը, հանձնաժողովների նիստերում օրինագծերի քննարկման եւ ընդունման ընթացակարգերին:
Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվեց նման հանդիպումների անհրաժեշտությունը, ինչը, կողմերի համոզմամբ, հնարավորություն է տալիս փորձի փոխանակման միջոցով կատարելագործել օրենսդրական աշխատանքը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
988 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1333 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1153 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան