Թուրքալեզու տուրիստական կայքը Ղարաբաղը ներկայացրել է որպես անկախ պետություն. Ermenihaber.am
Զբոսաշրջության և ցուցահանդեսների կազմակերպմամբ զբաղվող թուրքալեզու «ֆուարսեփեթի» կայքը աշխարհի պետությունների ցանկում ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), գրում է[url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=4&top_current=78] Ermenihaber.am[/url] կայքը:
Դրոշով, պետական լեզվով և դրամական միավորով ներկայացված ԼՂՀ-ի մայրաքաղաք է, սակայն, նշված ոչ թե Ստեփանակերտը, այլ` Հանքենդի թուրքական անվանումը: ԼՂՀ-ի մասին համառոտ ծանոթագրության մեջ նշված է նաև պատմական հայկական անվանումը` Արցախ:
Պատմական ակնարկի մեջ նշվում է, որ Սովետմիության փլուզումից հետո մեծամասամբ հայ բնակչություն ունեցող Ղարաբաղում բռնկվեց էթնիկ լարվածություն, ինչն էլ հանգեցրեց հայ-ադրբեջանական զինված հակամարտության:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&menyu_id=4&top_current=78]այստեղ[/url]: