211652_close_icon
views-count20904 դիտում article-date 18:44 12-04-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ինչպես է Երևանում տեղի ունեցել 2 հետիոտնի վրաերթը

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է այս տարվա ապրիլի 6-ին Երևանի Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, տեղի ունեցել ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարողների վրաերթը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 6-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 23-ամյա Նարեկ Կիրակոսյանը իր վարած Opel Vectra մակնիշի 66 AA 661 համարանիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Մամուլի շենքի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել 2 քաղաքացու: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր օպերատիվորեն ժամանած 1-03 շտապօգնության բրիգադին, որպեսզի վրաերթի ենթարկվածներից 1-ին տեղափոխեն հիվանդանոց: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նրան տեղափոխել էին թիվ 1 համալասարանական հիվանդանոց: Տեղում բժշկական օգնություն էր ստացել մյուս վրաերթի ենթարկվածը՝ Երևան քաղաքի բնակիչ, 33-ամյա Հովհաննես Խաչատրյանը, ով առաջին բուժօգնությունը ստանալուց հետո BMW X5 մակնիշի 79 DԼ 999 համարանիշի ավտոմեքենայով հեռացավ վրաերթի վայրից: Վթարի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվել: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել էր Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը՝ բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունը պարզում էր հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Ֆոտոլրագորղը հայտնել էր, որ վրաերթի ենթարկվածները նշված փողոցում ասֆալտի մշակման աշխատանքներ էին կատարում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր