2,2 մլն եվրո արժողության` ոսկե աքսեսուարներով Bugatti. ֆոտոշարք
Bugatti-ն շարունակում է համալրել իր «Legends» բացառիկ ավտոմեքենաների հատուկ շարքը, որն այս անգամ կրում է Veyron Grand Sport Vitesse Black Bess անվանումը և նվիրված է ընկերության պատմության կարևորագույն իրադարձություններից մեկին:
Մոդելը ստեղծվել է 1912 թ-ին թողարկված Type 18 Black Bess–ի հիման վրա, որը մեծ դեր է խաղացել ֆրանսիական բրենդի պատմության մեջ:
Նոր Bugatti Veyron Grand Sport Vitesse Black Bess-ի առանձնահատկությունը նրա բացառիկ արտաքին դիզայնի և սրահի շքեղ հարդարանքի մեջ է, որում իսկական ոսկի է օգտագործվել:
Bugatti Veyron Grand Sport Vitesse Black Bess –ի 8,0լ ծավալով W16 շարժիչը 1200 ձիաուժ է ապահովում:
100 կմ/ժ արագության մեքենան հասնում է ընդամենը 2,6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 408 կմ/ժ է կազմում:
Vitesse Black Bess մոդելից ընդամենը 3 օրինակ կարտադրվի, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 2,2 մլն եվրո:
«Legends» բացառիկ ավտոմեքենաների հատուկ շարքում նախկինում թողարկված 12 ավտոմեքենաներն արդեն վաճառված են:
Ավտոմեքենայի պրեմիերան կկայանա ապրիլի վերջին` Պեկինի ավտոշոուի շրջանակներում:
Ներկայացնում ենք ֆոտոշարքը: