2102 դիտում
11:34 16-04-2014
«ՕԵԿ»-ին առաջարկվել է նախարարական 3 պորտֆել. այսօր համապատասխան հայտարարությամբ հանդես կգա
Ի պատասխան «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրված «ՕԵԿ-ը դառնում է ընդդիմությո՞ւն» վերտառությամբ հոդվածի` պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Օրինաց երկիր» կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձևավորվող կառավարության կազմում, այսինքն, ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որևիցե խնդիր գոյություն չունի և հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:
«Օրինաց երկիր» կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որևէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում և կկայացվի համապատասխան որոշում:
Նիստից հետո՝ Ժամը 20:00-ին, լրատվամիջոցների համար հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:
ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյան
Նմանատիպ նյութեր
1439 դիտում
09:09 09-04-2014
Եթե գործող կոալիցիայի կազմն ընդլայնվի, ՀՅԴ–ն առնվազն երկու նախարարական պորտֆել կստանա․ ՀԺ
1888 դիտում
09:31 26-08-2014
ՀՅԴ-ն ակնկալում է մինչև երեք նախարարական պորտֆել. «Իրավունք»
Այս բաժնից
988 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
703 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1063 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»