1727 դիտում
13:10 17-04-2014
Այսօր Ավագ հինգշաբթին է. բոլոր եկեղեցիներում մատուցվում է բաց Ս. Պատարագ՝ ի հիշատակ Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի
Ավագ շաբաթը Մեր Տեր Հիսուս Քրիստոսի այսերկրային վերջին օրերն են ամփոփում: Ծիսաարարողակարգային առումով ամենահագեցածը Ավագ հինգշաբթին է: Այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության և Ս. Հաղորդության խորհրդի հաստատման օրն է: Ոտնլվա, Յուղօրհնեք և Խավարման գիշեր (աղոթք Գեթսեմանի այգում, մատնություն, դատավարություն, չարչարանք, բանտարկություն):
Առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Ժ. 11.00-ին մատուցվում է Ս. Պատարագ: Տրվում է Ս. Հաղորդություն:
Ոտնլվայի արարողությունը կատարվում է օրվա երկրորդ կեսին (ժ. 16.30-ին) մինչև երեկոյան ժամերգություն և խորհրդանշում է այն խոնարհությունը, որ ցուցաբերեց Քրիստոս Իր աշակերտների հանդեպ: Ընթացքում օրհնվում և բաժանվում է յուղը:
Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ոտնլվայի արարողությունը կկատարի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:
Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է հսկման (Խավարում) կարգը (սկիզբը` ժ.19.00-ին): Այդ ժամանակ խորանի վրա վառվում է 12 մոմ, իսկ մեկ մեծ մոմ դրվում է կենտրոնում: Յուրաքանչյուր անգամ, երբ ընթերցվում է Ավետարանը, աստիճանաբար հանգցնում են մոմերը, վերջում մնում է միայն կենտրոնին աշտանակը՝ վառված մոմով: Այն խորհրդանշում է Քրիստոսին, Ով մնացել էր մենակ: Արարողությունը շարունակվում է մինչև ուշ երեկո:
Նմանատիպ նյութեր
2978 դիտում
11:14 13-02-2022
Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Տեառնընդառաջը. բոլոր եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ
1417 դիտում
17:59 06-07-2024
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնն այս տարի նշվում է հուլիսի 7-ին․ եկեղեցիներում կմատուցվի պատարագ
Այս բաժնից
877 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
772 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
682 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան