211652_close_icon
views-count1178 դիտում article-date 17:00 17-04-2014

Կանադայում գրանցվել է վերջին 30 տարվա ամենաուժեղ ջրհեղեղը

Կանադայի Օնտարիո, Քվեբեկ և Նյու Բրանսուիկ շրջաններում ուժեղ ջրհեղեղներ են նկատվում: Մի շարք քաղաքներում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել, հայտնել են տեղի ԶԼՄ֊ները: Նյու Բրանսուկիում արտակարգ ռեժիմ է հայտարարվել Սասեքս քաղաքում, որտեղ ջրի տակ են անցել ավելի քան 130 բնակելի տներ: Քվեբեկի Շերբրուք քաղաքի գետը ափերից դուրս է եկել, որի արդյունքում տարհանվել է շուրջ 700 բնակիչ: «Սա 1982 թվականից ի վեր ամենաուժեղ գարնանային վարարումն է: Ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ»,- ասել է քաղաքապետ Բեռնար Սավինյին: Քվեբեկ Սիթիում շատ գետերի ջրերը հասել են սահմանային մակարդակի: Իշխանությունները մտադիր են արտակարգ դրություն հայտարարել և տարհանել առափնյա շրջանների բնակիչներին:

Նմանատիպ նյութեր